ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ամունդիի ներդրումային ֆորումին

06.02.2026
img
4
img
4
img
4
img
4

Փետրվարի 4-ին տեղի է ունեցել «Amundi Investment Outlook 2026: Keep it Turning» ներդրումային ֆորումը՝ կազմակերպված Ամունդի ընկերության կողմից։

Ֆորումը համախմբել էր ֆինանսաբանկային և ներդրումային ոլորտի առաջատար ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով նպաստել փորձի փոխանակմանը և միջազգային զարգացումների շուրջ մասնագիտական երկխոսությանը։

Միջոցառման շրջանակում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ամունդի-Ակբայի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը և Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրեն Վինսենթ Մորտիեն պանելային քննարկման ընթացքում անդրադարձել են աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական զարգացումներին, ինչպես նաև դրանց ազդեցությանը ֆինանսական շուկաների և ներդրումային միջավայրի վրա։

ԿԲ նախագահը խոսել է համաշխարհային տնտեսության առջև ծառացած հիմնական ռիսկերի մասին՝ ընդգծելով շարունակվող գնաճը, առաջատար տնտեսություններում դանդաղ աճը և աճող աշխարհաքաղաքական բևեռացումը։ Նա նշել է, որ կենտրոնական բանկերը պետք է վերանայեն ավանդական քաղաքականության մշակման մոտեցումները անորոշության պայմաններում՝ ընդգծելով, որ Հայաստանը դրամավարկային քաղաքականության մեջ ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ և բարձրացրել է թափանցիկության մակարդակը։

Ֆորումի ընթացքում Ամունդի խմբի գլխավոր ներդրումային տնօրեն Վինսենթ Մորտիեն ներկայացրել է 2026 թվականի գլոբալ ներդրումային հեռանկարները:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: