Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել և գերազանցել են ազգային թիրախները

23.12.2025
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12
img
12

Դեկտեմբերի 19-ին ՀՀ կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2-րդ փուլի ավարտական նիստը, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատման «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» ազգային հետազոտության արդյունքները, ինչպես նաև ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփումը։

Նիստին մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև հանձնաժողովի անդամները՝ նախարարությունների, ֆինանսական համակարգի և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Բացման խոսքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նշել է, որ ֆինանսական կրթությունը Հայաստանում ձևավորվել է որպես համատեղ, շարունակական և համակարգային պետական օրակարգ, որի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները այսօր արդեն չափելի են։

Նրա խոսքով՝ ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին կազմել է 56.5%, գերազանցելով ինչպես 2025 թվականի համար սահմանված 50% ազգային թիրախը, այնպես էլ 2031 թվականի երկարաժամկետ նպատակային ցուցանիշը՝ 55%։ Ընդհանուր առմամբ վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսական կարողությունների ինդեքսը աճել է 9.7 տոկոսային կետով։

Հասմիկ Ղահրամանյանն իր ելույթում ընդգծել է, որ ֆինանսական կրթությունը Հայաստանում վաղուց դուրս է եկել միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և դարձել է վարքագծային փոփոխություններին ուղղված համակարգային գործընթաց։ Նրա խոսքով՝ վերջին հնգամյակի ընթացքում իրականացված նախաձեռնությունները հնարավորություն են տվել ստեղծել կայուն հիմք, որի վրա կարող է կառուցվել ֆինանսական կրթության ռազմավարության հաջորդ փուլը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում կարևորել է ֆինանսական կրթության համակարգային ինտեգրումը հանրակրթության մեջ։ Նա նշել է, որ ֆինանսական կրթության ներդրումը դպրոցական ծրագրում՝ սկսած վաղ տարիքից, կարևոր հիմք է ձևավորում երեխաների և երիտասարդների ֆինանսական մտածողության, պատասխանատու վարքագծի և երկարաժամկետ որոշումների կայացման համար՝ ընդգծելով կրթական համակարգի դերը ֆինանսապես գիտակից սերունդ ձևավորելու գործում։

Նիստին ներկայացվել են «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» հետազոտության արդյունքները և ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունները:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: