Անց է կացվել դասընթաց խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց և ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչների համար
Սույն թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի և ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության ներկայացուցիչների համար:
Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հիմքերը և չափանիշները և ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: