ՖԱԹՖ-ի կողմից հրապարակվել է հայտարարություն

​ՖԱԹՖ-ը 2015թ. փետրվարի 27-ին ընդունել է հրապարակային հայտարարություն փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի ռազմավարական բացեր ունեցող երկրների վերաբերյալ:
Հայտարարությունը տեղադրված է http://www.fatf-gafi.org/topics/high-riskandnon-cooperativejurisdictions/documents/public-statement-february-2015.html ինտերնետային կայքէջում:

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման  չափանիշներին համապատասխանության իր ընթացիկ դիտանցման շրջանակներում ՖԱԹՖ-ը 2015թ.-ի փետրվարի 27-ին հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի ռազմավարական բացեր ունեն և դրանք վերացնելու նպատակով ՖԱԹՖ-ի հետ համատեղ մշակել են գործողությունների ծրագիր:
Վերոնշյալ  երկրների վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է http://www.fatf-gafi.org/topics/high-riskandnon-cooperativejurisdictions/documents/fatf-compliance-february-2015.html ինտերնետային կայքէջում: