Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի փետրվարի 12-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՓԼ/ԱՖ ոլորտում ՀՀ օրենսդրության փոփոխությունները և լրացումները, ՖԱԹՖ մի շարք նոր ուղեցույցեր և ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: