Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների և գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների և գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՓԼ/ԱՖ ոլորտում ՀՀ օրենսդրության փոփոխությունները և լրացումները, ՖԱԹՖ մի շարք նոր ուղեցույցերը և ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: