Հրապարակվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածելիության չափանիշները, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տիպաբանությունները, ինչպես նաև բարձր և ցածր ռիսկի չափանիշների վերաբերյալ կանոնակարգումները

Հրապարակվել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածելիության չափանիշները, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տիպաբանությունները, ինչպես նաև բարձր և ցածր ռիսկի չափանիշների վերաբերյալ կանոնակարգումները:

Հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ և 32-րդ կետերը, ինչպես նաև 10-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը՝ ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքում հրապարակվել են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածելիության չափանիշների վերաբերյալ ուղեցույց»-ը, ինչպես «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ տիպաբանությունների ուղեցույց»-ը:

Միաժամանակ հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 23-րդ կետերը բարձր ռիսկի և ցածր ռիսկի չափանիշները ներառվել են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգում: