Անց է կացվել դասընթաց անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար

Սույն թվականի ապրիլի 30-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում անց է կացվել դասընթաց՝ անհատ ձեռնարկատեր հաշվապահների և հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար:

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հիմքերը և չափանիշները, ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: