Անց է կացվել դասընթաց նոտարների և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար

Սույն թվականի հոկտեմբերի 06-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ նոտարների և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների համար:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են թեմաներ ՓԼ/ԱՖ բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա միջազգային պատժամիջոցների, առցանց ուսուցման համակարգի և դրա հնարավորությունների, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի այլ զարգացումների վերաբերյալ: Բացի դրանից իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ՝ պրակտիկ օրինակներով մասնակիցներին ներկայացնելով գործարքները կամ գործարար հարաբերությունները կասկածելի որակելու և հաշվետվություն տրամադրելու գործընթացը և այլն:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: