Անց է կացվել դասընթաց փաստաբանների համար

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ փաստաբանների համար:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են թեմաներ ՓԼ/ԱՖ բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա միջազգային պատժամիջոցների, առցանց ուսուցման համակարգի և դրա հնարավորությունների, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի այլ զարգացումների վերաբերյալ: Բացի դրանից իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ՝ պրակտիկ օրինակներով մասնակիցներին ներկայացնելով գործարքները կամ գործարար հարաբերությունները կասկածելի որակելու և հաշվետվություն տրամադրելու գործընթացը և այլն: