Անց է կացվել դասընթաց փաստաբանների համար

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց փաստաբանների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել փաստաբանների կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման մասով գնահատող խմբի հանձնարարականներին: Միաժամանակ, մասնակիցներին ներկայացվել են օրենսդրության զարգացումները կապված զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հետ, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրությամբ սահմանված կանխարգելիչ միջոցառումները, կասկածելիության նոր ազդակներ և չափանիշներ:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց ծանոթացնել ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքներին, ինչպես նաև ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումներին: