Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի հունիսի 2-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ: Սեմինարին մասնակցել է նաև ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման ոլորտում միջազգային փորձագետ, ԱՄՆ գանձապետարանի ֆինանսական հանցագործությունների քննության ավագ մասնագետ Փոլ Դեր Գարաբեդյանը:
Դասընթացի շրջանակներում Փոլ Դեր Գարաբեդյանը ԱՄՆ օրինակով մասնակիցներին է ներկայացրել է ֆինանսական հաստատություններում ՓԼ/ԱՖ ռիսկերի բացահայտման, գնահատման և զսպման անհրաժեշտությունը և կարևորությունը: Բացի դրանից, ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի աշխատակիցների կողմից ներկայացվել են թեմաներ ՓԼ/ԱՖ նոր միտումների, ռիսկերի, բանկերի կողմից ներկայացված կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններին, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտին վերաբերող այլ հարցրերի առնչությամբ:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: