Անց է կացվել սեմինար «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ գերատեսչությունների մասնակցությամբ
Սույն թվականի հունիսի 5-ից 6-ը ՀՀ կենտրոնական բանկի Ծաղկաձորի ՏԴԿ-ում անց է կացվել սեմինար «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդամ գերատեսչությունների մասնակցությամբ:
Սեմինարը նվիրված է եղել ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման մեթոդաբանության արդի զարգացումների, այդ ոլորտում ներպետական և միջազգային լավագույն փորձի ներկայացմանը, իրավապահ և դատական մարմինների կողմից ՓԼ/ԱՖ գործերի քննության առանձնահատկություններին, այդ ուղղությամբ միջազգային արդի զարգացումներին: Քննարկման շրջանակներում միջազգային լավագույն փորձի ներկայացմամբ զեկույցով հանդես է եկել ՓԼ/ԱՖ ռիսկերի գնահատման ոլորտում միջազգային փորձագետ, ԱՄՆ գանձապետարանի Ֆինանսական հանցագործությունների քննության ավագ մասնագետ Փոլ ԴերԳարաբեդյանը: