Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի հուլիսի 18-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող գրավատների ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են թեմաներ ՓԼ/ԱՖ նոր միտումների, ռիսկերի, կասկածելիության և բարձր ռիսկի չափանիշների, միջազգային պատժամիջոցների և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի այլ զարգացումների վերաբերյալ: Բացի դրանից իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ՝ պրակտիկ օրինակներով մասնակիցներին ներկայացնելով գործարքների կասկածելիության չափանիշները, կարմիր դրոշակները և այլն:Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: