Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցների մասնակցությամբ
Սույն թվականի հուլիսի 21-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցների մասնակցությամբ:
Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են թեմաներ ՓԼ/ԱՖ նոր միտումների, ռիսկերի, կասկածելիության և բարձր ռիսկի չափանիշների, միջազգային պատժամիջոցների և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի այլ զարգացումների վերաբերյալ: Բացի դրանից իրականացվել են նաև գործնական առաջադրանքներ՝ պրակտիկ օրինակներով մասնակիցներին ներկայացնելով գործարքների կասկածելիության չափանիշները, կարմիր դրոշակները և այլն:
Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց ծանոթացնել ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումներին: