Կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության ԿԲ ՖԴԿ և Թուրքմենստանի ֆինանսների նախարարության միջև

Սույն թվականի օգոստոսի 24-ին կնքվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության ԿԲ ՖԴԿ և Թուրքմենստանի ֆինանսների նախարարության միջև:

Սույն թվականի օգոստոսի 24-ին Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում, ի թիվս երկու երկրների միջև կնքված մի շարք համաձայնագրերի, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի և Թուրքմենստանի ֆինանսների նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր` «Փողերի լվացման, փողերի լվացմանը նախորդող հանցագործությունների և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ֆինանսական հետախուզական տվյալների փոխանակման ոլորտում համագործակցության մասին»: ​