Անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունենրի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ

Սույն թվականի հուլիսի 22-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց ՀՀ տարածքում գործող դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությունենրի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների և ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցների մասնակցությամբ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են. 

  • էլեկտրոնային դրամապանակներ. ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության պահանջներ
  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման արդիական ռիսկեր
  • վիրտուալ ակտիվների միջոցով փողերի լվացման տիպաբանություն
  • իրավիճակային խնդիրներ
  • կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևեր
  • տեղեկատվական տեխնոլոգիաների դերը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում:

Դասընթացը կրելու է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բոլոր հաշվետվություն տրամադրող անձանց իրազեկել ՓԼ/ԱՖ, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում առկա զարգացումների վերաբերյալ: