Անց է կացվել հեռավար դասընթաց
Սույն թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել հեռավար դասընթաց՝ ՀՀ տարածքում գործող բանկերի ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցների համար, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են.
- ՓԼ սխեմաներ,
- Իրական շահառուի բացահայտումը,
- ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
- ՀՀ ԿԲ համապատասխանության գործառույթը: