Անց է կացվել դասընթաց արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության ներկայացուցիչների համար

Սույն թվականի ապրիլի 22-ին ՀՀ ԿԲ ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից անց է կացվել դասընթաց՝ արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի, արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց ներքին դիտարկումների մարմնի և ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության ներկայացուցիչների համար: 

Դասընթացի շրջանակներում ներկայացվել են ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխությունները, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հիմքերը և չափանիշները, ՀՀ ՓԼ/ԱՖ ռիսկերի ազգային գնահատման արդյունքները: