Կենտրոնական բանկում տեղի է ունեցել տարեմուտի ավանդական ընդունելություն

26.12.2025
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20
img
20

Դեկտեմբերի 25-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ տարեմուտի ավանդական ընդունելությունը՝ ամփոփելու գների ու ֆինանսական կայունության ապահովման մասով ձեռքբերումները և տարին ֆինանսական համակարգի համար: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ընդունելության ընթացքում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով տարվա արդյունքները և անդրադառնալով Կենտրոնական բանկի առաջնահերթություններին գալիք տարվա համար:

Իր ելույթում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը անդրադարձել է տարվա հիմնական ձեռքբերումներին՝ ընդգծելով, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայուն զարգացում։

ԿԲ նախագահը շնորհավորել է ներկաներին գալիք տարվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն, կայունություն և նոր հնարավորություններ Հայաստանի համար՝ վստահեցնելով, որ Կենտրոնական բանկը շարունակելու է իր հետևողական աշխատանքը երկրի տնտեսական ամրապնդման և քաղաքացիների բարեկեցության բարձրացման ուղղությամբ։

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդգծել է տարվա ընթացքում մակրոտնտեսական քաղաքականությունների շարունակական արդյունավետ կոորդինացիայի շնորհիվ տնտեսության կայուն զարգացման ապահովումը:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: