Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Սոցիալ-տնտեսական հնարավորություններ և անհավասարություն» թեմայով ամառային դպրոցը

04.07.2025
img
9
img
9
img
9
img
9
img
9
img
9
img
9
img
9
img
9

Հուլիսի 3-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Սոցիալ-տնտեսական հնարավորություններ և անհավասարություն» թեմայով ամառային դպրոցը, որը կազմակերպվել է Երևանի տնտեսագիտական դպրոցի (Yerevan Economic School) և Չիկագոյի համալսարանի Սթոնի անվան Հարստության անհավասարության հետազոտական կենտրոնի (Stone Center for Research on Wealth Inequality) հետ համագործակցությամբ:

Ամառային դպրոցի նպատակն է` երիտասարդ հետազոտողներին փոխանցել արդի գիտելիքներ և հմտություններ՝ սոցիալ-տնտեսական անհավասարության դինամիկան ուսումնաիրելու համար։ Ծրագիրը ներառում է դասախոսություններ և քննարկումներ աշխարհի առաջատար գիտնականների մասնակցությամբ, ինչպես նաև մասնակիցների կողմից իրենց հետազոտական գաղափարների ներկայացում և խորհրդատվության ստացում։

Ամառային դպրոցին մասնակցում են ասպիրանտներ, դոկտորանտներ և երիտասարդ դասախոսներ տարբեր համալսարաններից, այդ թվում՝ Չիկագոյի, Կորնելլի համալսարաններից, Եվրոպական համալսարանական ինստիտուտից, Պոմպեու Ֆաբրա համալսարանից, Լյուքսեմբուրգի սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտից, Մոսկվայի պետական, Հայաստանում ամերիկյան, Երևանի պետական և Ռուս-հայկական համալսարաններից:   

Այս նախաձեռնությունը Կենտրոնական բանկի կողմից որդեգրված հետազոտական գերազանցության բաղադրիչներից մեկն է, որը նպատակ ունի նպաստելու փաստահեն որոշումների կայացման մշակույթի ամրապնդմանը:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: