Ազգային ժողովում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» ցուցահանդեսը

10.09.2025
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10

Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» դրամագիտական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել հայկական դրամահատման ու դրամաշրջանառության հարուստ ուղին՝ ընդգծելով դրանց կարևորությունը մեր պատմության ու մշակույթի համար:

Ցուցահանդեսը հնարավորություն կտա Ազգային ժողովի պատգամավորներին, աշխատակազմին, խորհրդարանի հյուրերին, ինչպես նաև այցելած աշակերտներին ու ուսանողներին ծանոթանալու ազգային դրամի զարգացման ուղուն։

Ցուցահանդեսում ներկայացվել է շուրջ 400 արժեք. պատմական հատվածում՝ 141 արժեք՝ թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ, ինչպես նաև պատմական թղթադրամներ ու արժեթղթեր, իսկ ՀՀ կենտրոնական բանկի թողարկումներից՝ շուրջ 260 արժեք, այդ թվում՝ շրջանառու թղթադրամներ և մետաղադրամներ, հուշադրամներ ու ներդրումային դրամներ։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ով կարևորեց դրամի դերը՝ որպես մեր անկախ պետականության խորհրդանիշ։ Ելույթով հանդես եկավ նաև ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ով իր հերթին նշեց դրամի պատմությանը ծանոթանալու կարևորության մասին և ընդգծեց Կենտրոնական բանկի հատուկ հանձնառությունը՝ ուղղված նմանատիպ ցուցահանդեսներով հասարակության ֆինանսական իրազեկվածության բարձրացմանը։

Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 26-ը։ ՀՀ կենտրոնական բանկը նմանատիպ դրամագիտական ցուցադրություններ կազմակերպել է նաև Հայաստանի բոլոր մարզկենտրոններում և մի շարք քաղաքներում՝ նպաստելով ազգային դրամի պատմության և ֆինանսական մշակույթի տարածմանը։

Լուսանկարները՝ Ազգային ժողովից

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: