Տեղի է ունեցել «Ֆինանսական ոլորտի շախմատի գավաթ 2026» մրցաշարը

01.06.2026
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33
img
33

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախաձեռնությամբ հինգերորդ անգամ անցկացվել է «Ֆինանսական ոլորտի շախմատի գավաթ 2026» մրցաշարը՝ մեկ հարթակում համախմբելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներին։

Մրցաշարին մասնակցել են բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական և ներդրումային ընկերությունների 19 թիմեր: Թիմային պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Կենտրոնական բանկի թիմը, երկրորդ տեղը՝ Ամերիաբանկի թիմը, իսկ երրորդը՝ Արդշինբանկի թիմը։

Անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմսվիսբանկի ներկայացուցիչ Գևորգ Թադևոսյանը, իսկ երրորդ տեղը՝ Արդշինբանկի ներկայացուցիչ Վահե Մկոյանը։

Հաղթողներին խրախուսական մրցանակներ է հանձնել Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Հոբելյանական մրցաշարի շրջանակում պարգևատրվել են նաև առանձին խաղատախտակներում լավագույն արդյունք ցուցաբերած մասնակիցները.

  • 1-ին խաղատախտակ՝ Գևորգ Կոշեցյան, Ֆասթ Բանկ
  • 2-րդ խաղատախտակ՝ Գոռ Գրիգորյան, Կենտրոնական բանկ
  • 3-րդ խաղատախտակ՝ Նարեկ Գևորգյան, Կենտրոնական բանկ
  • 4-րդ խաղատախտակ՝ Գրիգոր Սարգսյան, Կենտրոնական բանկ

Մրցաշարին զուգահեռ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, անցկացվել է նաև շախմատի հատուկ մրցաշար՝ Կենտրոնական բանկի աշխատակիցների երեխաների մասնակցությամբ` լի հետաքրքիր պահերով, մարզական ոգով և ոգևորությամբ։

Մրցաշարի ավարտին մասնակիցները պարգևատրվել են, իսկ լավագույն եռյակում ընդգրկվել են՝

  • 1-ին տեղ՝ Մանուկյան Սարգիս
  • 2-րդ տեղ՝ Մանուկյան Հայկ
  • 3-րդ տեղ՝ Հովհաննիսյան Նարե

Կենտրոնական բանկը շնորհակալություն է հայտնում ֆինանսական ոլորտի կազմակերպություններին՝ շարունակական համագործակցության և մրցաշարին ակտիվ մասնակցության համար։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: