Կենտրոնական բանկը ԵԱՏՄ գործընկերներին ներկայացրել է սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական կրթման և ներառման ոլորտներում իր ռազմավարական ծրագրերը և փորձը

26.05.2025
img
4
img
4
img
4
img
4

Մայիսի 20-ին և 21-ին Կենտրոնական բանկը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հյուրընկալեց Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ներկայացուցիչներին՝ սպառողների շահերի պաշտպանության, ֆինանսական կրթման և ներառման ոլորտներում փորձի փոխանակման նպատակով։ Երկօրյա ծրագրին մասնակցում էին Ռուսաստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերի, Բելառուսի և Ղրղզստանի ազգային բանկերի ոլորտային ղեկավարները, փորձագետներ և մասնագետներ, Կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի, Գործարար վարվելակերպի վերահսկողության բաժնի, ինչպես նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչներ:

Աշխատանքային հանդիպումների ընթացքում Կենտրոնական բանկը ներկայացրեց ոլորտում կիրառվող մոտեցումները, ռազմավարական ծրագրերն ու փորձը, այդ թվում՝ սպառողների զորակցման հայեցակարգը,  սպառողների շահերի պաշտպանության իրավական դաշտն ու կարգավորումները, գործարար վարվելակերպի վերահսկողության գործիքակազմը, ֆինանսական կրթության հայկական մոդելը՝ դպրոցական ծրագրերում ինտեգրման առանձնահատկություններով, գյուղական համայնքներում ֆինանսական ներառման նորարարական մոտեցումները, կրթության և ներառման ոլորտում թվային լուծումները, ֆինանսական կրթական ծրագրերի արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ներկայացրեց գրասենյակի գործունեության առանձնահատկություններն ու հաջողությունները։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: