ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեց «YES» ամառային դպրոցը
14.07.2026Հուլիսի 2–7-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվեց «YES» ամառային դպրոցը։
Ծրագիրը համախմբել էր տնտեսագիտության և ֆինանսների ոլորտների մագիստրանտների, ասպիրանտների, հետազոտողների և երիտասարդ դասախոսների՝ հնարավորություն ընձեռելով մասնակցելու միջազգային առաջատար համալսարանների գիտնականների դասախոսություններին, քննարկելու իրենց հետազոտական գաղափարները և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: