Դրամի 31-ամյակը և Բանկային աշխատողի օրը ԿԲ-ում
23.11.2024«Դրամը մեր անկախ պետականության հիմնասյուներից է, որը տարիների ընթացքում հաղթահարել է բազմաթիվ ճգնաժամեր և հաստատվել որպես տարածաշրջանի ամենակայուն արժույթներից մեկը։ Մեր ֆինանսական համակարգը, լինելով երկրի տնտեսական զարգացման կարևոր շարժիչ ուժը, շարունակում է ապացուցել իր դիմակայունությունն ու կայունությունը»։ – Մարտին Գալստյան, Կենտրոնական բանկի նախագահ։
Նոյեմբերի 22-ին Կենտրոնական բանկում համատեղ նշեցինք մեր ազգային արժույթի և բանկային աշխատակցի տոնը։ Միջոցառման ընթացքում կարևորվեցին ինչպես թվային նորարարությունների կիրառումը, այնպես էլ թիմային համախմբված ջանքերը՝ ուղղված Հայաստանի ֆինանսական համակարգի շարունակական զարգացմանը։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: