Կայացել է ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստը
20.12.2024Դեկտեմբերի 18-ին, Կենտրոնական բանկում, տեղի ունեցավ Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 26-րդ տարեկան ամփոփիչ նիստը: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին 2024 թվականի գլխավոր ձեռքբերումներն ու ներկայացվեցին գալիք ծրագրերի հիմնական ուղղությունները: Միջոցառման բացմանը հանդես եկան ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը:
Տարվա ձեռքբերումները՝ համառոտ.
- Ներդրվել են նոր չափորոշիչներ 7-րդ դասարանների ուսումնական ծրագրերում ;
- Ստեղծվել են 140 ուսուցողական հոլովակներ՝ ֆինանսական գրագիտության թեմաներով ;
- Արդեն իսկ ներառվել են 23 նոր դասագրքեր՝ ֆինանսական կրթության տարրերով ;
- Իրականացվել են ծրագրեր սոցիալապես խոցելի խմբերի համար՝ ներառելով 980 երեխաների;
- Մեկնարկեց «Դրամ 30-30 դեպի ֆինանսական բարեկեցություն» նախագիծը՝ սահմանամերձ համայնքներում :2024 թվականին ԿԲ-ի թվային նախաձեռնությունները արձանագրել են տպավորիչ ցուցանիշներ.
ABCFinance հարթակ՝ 700,000+ հասանելիություն և 2 մլն դիտելիություն
Instagram հարթակ՝ 300,000+ հասանելիություն և 1.2 մլն դիտելիություն
Համագործակցություններ և նոր նախագծեր.
- DigiTec Expo 2024-ի ժամանակ ներկայացվեցին ֆինանսական կրթման նորարարական գործիքներ;
- Մեկնարկեց «Դրամապանակ» փոդքասթեր շարքը՝ Հայաստանի հանրային ռադիոյում;
- ԿԲ-ն իրականացրեց կրթական ծրագրեր՝ նպատակ ունենալով մեծացնել ֆինանսական գրագիտությունը ՀՀ բոլոր մարզերում:
2025 թվականից մեկնարկելու է Ֆինանսական կրթման ծրագրի երրորդ փուլը՝ հիմնվելով 2024 թվականի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման արդյունքների վրա։
ԿԲ-ն շարունակում է ամրապնդել ֆինանսական գրագիտությունը և ապահովել իրազեկվածություն ՀՀ բոլոր տարածաշրջաններում՝ ստեղծելով երկարատև և կայուն զարգացման հարթակ։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: