Սեմինար-հանդիպում «Հուշադրամների դիզայնը ու արտադրության տեխնոլոգիաները» թեմայով

23.07.2025
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11
img
11

Ս․ թ․ հուլիսի 21-22-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է սեմինար-հանդիպում «Հուշադրամների դիզայնը ու արտադրության տեխնոլոգիաները» թեմայով։

Սեմինար-հանդիպմանն իրենց աշխատանքային փորձով կիսվել են ՀՀ կենտրոնական բանկի Արժույթի թողարկման և դրամագիտության կենտրոնի մասնագետները, Նիդերլանդների արքայական դրամահատարանի խորհրդի անդամ, տնօրեն-կառավարիչ  տիկին Susan van Wijk-ը և խորհրդի անդամ, մարքեթինգի և վաճառքի գծով պատասխանատու պարոն Bert van Ravenswaaij-ը։ Քննարկվել են 2026 թ․ թողարկման ՀՀ հուշադրամների էսքիզների մոդելավորման և հատման յուրահատկությունները, հուշադրամների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները, արժույթի թողարկման գործընթացին առնչվող հարցեր։

Սեմինար-հանդիպմանը մասնակցել են ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ հուշադրամների էսքիզների մրցույթներին բազմիցս մասնակցած և հաղթող ճանաչված դիզայներներ:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: