Գիտելիք, փորձ, ազդեցություն․ J-PAL Europe-ի աշնանային դպրոցը՝ Դիլիջանում

29.09.2026
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19
img
19

Սեպտեմբերի 23-25-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է աշնանային դպրոց վերապատրաստման ծրագիրը՝ նախատեսված Հայաստանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդ հետազոտողների համար։ Ծրագրի նպատակն է զարգացնել մասնակիցների հետազոտական կարողությունները և խորացնել նրանց գիտելիքները սոցիալական քաղաքականությունների և ծրագրերի արդյունավետության գնահատման մեթոդների վերաբերյալ։ Ծրագրի ընթացքում J-PAL-ի հետ համագործակցող հետազոտողները հանդես են եկել դասախոսություններով, աջակցել մասնակիցներին և հետադարձ կապ տրամադրել նրանց հետազոտական նախագծերի վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում հանդես են եկել J-PAL Europe-ի հետազոտողներ Դիլնովոզ Աբդուրազակովան և Մարիախոսե Սիլվա-Վարգասը, ինչպես նաև J-PAL-ի հետ համագործակցող հետազոտողներ Քրիստոֆեր Փալմերը և Մարկ Գուրգանդը, որոնք ներկայացրել են պատահականացված վերահսկվող փորձարկումների վերաբերյալ իրենց աշխատանքները։

Աշնանային դպրոցի կարևոր բաղադրիչներից մեկը գործնական աշխատանքն էր։ Այս երեք օրերի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց գնահատման նախագծերը և ստացել հետադարձ կապ J-PAL-ի փորձագետներից ու մյուս մասնակիցներից։ Ծրագիրն ավարտվել է մասնակիցների աշխատանքների ներկայացմամբ՝ հնարավորություն տալով կիրառել դասընթացի ընթացքում քննարկված մեթոդական մոտեցումները ընթացիկ հետազոտական նախագծերում։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: