Հունիսի 1-ը Կենտրոնական բանկում
01.06.2026Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կենտրոնական բանկը Երևանում և Դիլիջանում կրկին իր դռները բացեց ամենասպասված հյուրերի՝ երեխաների առջև:
Տոնական օրը լեցուն էր ժպիտներով, խաղերով և բացահայտումներով։ Երեխաները շրջեցին իրենց ծնողների աշխատավայրում, մասնակցեցին թեմատիկ տաղավարների, վիկտորինաների ու խաղերի, ստեղծագործական զբաղմունքների, լուսանկարվեցին հատուկ ֆոտոզոնաներում և վայելեցին տոնական մթնոլորտը։
Միջոցառումը նպատակ ուներ նաև երեխաներին հասկանալի և հետաքրքիր ձևով ներկայացնել Կենտրոնական բանկի և ֆինանսական համակարգի գործունեությունը, ինչպես նաև իրենց ծնողների մասնագիտությունները:
Վստահ ենք, որ այս գեղեցիկ հիշողությունները դեռ երկար կմնան մեր փոքրիկ հյուրերի հետ:
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: