«CYBERGEN 2025» համաժողովը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում

19.06.2025
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10
img
10

Հունիսի 16-18-ը Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում՝ ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի CyHub Armenia-ի համատեղ նախաձեռնությամբ արդեն 4-րդ անգամ տեղի է ունեցել CyberGen համաժողովը, որի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգության ռազմավարական խնդիրները և հնչել են ռիսկերի կառավարմանը վերաբերող ելույթներ կիբեռանվտանգության ապահովման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: 

Միջոցառման հատուկ հյուրերից էին Հայաստանում Միացյալ թագավորության փոխդեսպանը և  ներկայացուցիչներ այնպիսի հայտնի ընկերություններից, ինչպիսիք են՝ Microsoft–ը, Google Cloud–ը, SimSpace-ը, Կասպերսկին։

Մեկ հարկի տակ հավաքելով ոլորտի մասնագետներին և փորձագետներին` «CYBERGEN 2025» համաժողովի նպատակն է ստեղծել արդյունավետ միջավայր կիբեռանվտանգության նորագույն տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև սպառնալիքների և ռիսկերի կառավարման մեխանիզմների շուրջ արդյունավետ քննարկումների և գիտելիքի ձեռքբերման համար:

Այս տարի համաժողովին մասնակցել են Հայաստանից և աշխարհի 18 երկրներից 126 կազմակերպության 300-ից ավել ներկայացուցիչ:

Կիբեռանվտանգության շաբաթը հունիսի 20-ից 22-ն ամփոփվելու է «Բագբաունտի» միջոցառումով, որի շրջանակներում այս տարի  ՀՀ կիբեռանվտանգության մասնագետների հարձակմանը կդիմակայեն երեք բանկ, մեկ վճարահաշվարկային կազմակերպություն և մեկ՝ ՀՀ տարբեր պետական մարմիններին տեխնոլոգիական  լուծումներ առաջարկող ընկերություն:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: