Կենտրոնական բանկում անցկացվել է սցենարային վերլուծություններին նվիրված սեմինար
09.10.2026Հոկտեմբերի 5-9-ը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Սցենարային վերլուծություններ» խորագրով հնգօրյա սեմինար։
Սեմինարը նվիրված էր դրամավարկային քաղաքականության ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցմանը (FPAS Mark II)՝ ընդգծելով սցենարային վերլուծությունների դերը անորոշության պայմաններում դրամավարկային քաղաքականության որոշումների կայացման գործընթացում։
Ծրագիրը ներառել է տեսական դասախոսություններ և գործնական աշխատանքներ՝ դրամավարկային քաղաքականության գնահատման, տնտեսական ռիսկերի բացահայտման և այլընտրանքային մակրոտնտեսական սցենարների մշակման ուղղությամբ։
Սեմինարն ամփոփվել է թիմային ներկայացումներով, որոնց ընթացքում մասնակիցները ներկայացրել են գործնական աշխատանքների արդյունքները և քննարկել դրանց կիրառությունը դրամավարկային քաղաքականության վերլուծության գործընթացում։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: