ԿԲ և J-PAL՝ «Քաղաքականության մշակում և գնահատում» թեմայով համատեղ աշխատաժողով Դիլիջանում

21.04.2026
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21
img
21

Ապրիլի 20-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում (ԴՈՒՀԿ) մեկնարկել է «Քաղաքականության մշակում և գնահատում» թեմայով համատեղ աշխատաժողովը, որը կազմակերպվել է Կենտրոնական բանկի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին (MIT) կից J-PAL հետազոտական կենտրոնի կողմից։

Աշխատաժողովը նպատակ ուներ խորացնել Կենտրոնական բանկի և պետական կառույցների մասնագետների գիտելիքներն ու հմտությունները տնտեսական քաղաքականության մշակման և գնահատման ոլորտում։ Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել՝

  • ծանոթանալու ազդեցության գնահատման փորձարարական և քվազիփորձարարական մեթոդներին,
  • ուսումնասիրելու ծախսերի և օգուտների վերլուծության միջազգային լավագույն փորձը,
  • համատեղ մշակելու քաղաքականության գաղափարներ և դրանց գնահատման շրջանակներ։

Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի պետական և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ Կառավարությունից, Կենտրոնական բանկից, Ֆինանսների նախարարությունից, Էկոնոմիկայի նախարարությունից, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունից, ինչպես նաև United Nations Development Programme-ից և UNICEF Armenia-ից։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: