ԿԲ-ն և J-PAL Europe-ը Դիլիջանում անցկացրել են բարձր մակարդակի աշխատաժողով

23.09.2026
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38
img
38

Սեպտեմբերի 22-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ Կենտրոնական բանկի և J-PAL Europe-ի կողմից կազմակերպված «From Evidence to Policy: Building a Culture of Experimentation» խորագրով բարձր մակարդակի աշխատաժողովը:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և J-PAL Europe-ի գործադիր տնօրեն Կիլիան Նոլանը։

Իր խոսքում Մարտին Գալստյանն ընդգծեց, որ ապացուցահեն քաղաքականության ձևավորումը պահանջում է ոչ միայն համապատասխան կարողություններ, այլև ինստիտուցիոնալ մշակույթ՝ պատրաստակամություն վերանայելու ենթադրությունները, փորձարկելու լուծումները մինչև դրանց լայնածավալ կիրառումը և հետևողականորեն սովորելու ստացված արդյունքներից։ Նա նաև կարևորեց ապացույցների կիրառումը քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ և համակարգված բաղադրիչ դարձնելու անհրաժեշտությունը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ 2019 թվականի Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր Աբհիջիթ Բաներջին՝ ներկայացնելով «From Evidence to Better Policy: What Does It Take?» թեմայով զեկույցը, որին հաջորդեց Մարտին Գալստյանի և Աբհիջիթ Բաներջիի քննարկումը՝ «The Importance of Evidence-Based Policies» թեմայով՝ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի մոդերատորությամբ։

Օրվա ընթացքում անցկացվեցին նաև պանելային քննարկումներ և թեմատիկ ելույթներ՝ ապացուցահեն քաղաքականության, որակյալ հետազոտությունների և խիստ գնահատման մեթոդների կիրառման շուրջ։

Աշխատաժողովը եզրափակվեց ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանի և J-PAL Europe-ի IDEE ծրագրի տնօրեն Ադրիեն Պավլիկի ամփոփիչ խոսքով, որով նաև տրվեց Աշնանային դպրոցի մեկնարկը, որը միավորում է Հայաստանի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երիտասարդ հետազոտողներին՝ նպաստելով սոցիալական քաղաքականությունների և ծրագրերի խիստ գնահատման մեթոդների վերաբերյալ գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: