Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է Կենտրոնական բանկի և Հայաստանի ամերիկյան համալսարանի տարեկան համատեղ հետազոտական աշխատաժողովը

25.11.2025
img
4
img
4
img
4
img
4

Նոյեմբերի 21-ին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացավ Կենտրոնական բանկի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ տարեկան հետազոտական աշխատաժողովը, որն ուղղված էր ակադեմիական համայնքի և Կենտրոնական բանկի միջև հետազոտական համագործակցության խորացմանը։

Քննարկումների առանցքում էին այն թեմաները, որոնք անմիջականորեն առնչվում են ԿԲ օրակարգին, այդ թվում՝ դրամավարկային քաղաքականության շոկերի նույնականացումը և հաղորդակցումը, կենտրոնական բանկերի նկատմամբ վստահության և տնտեսական վարքագծի փոխազդեցությունը, ֆինանսական գրագիտության, կրթության և ներառականության ազդեցությունը, ինչպես նաև անկանխիկ գործարքների խթանների և հանրային քաղաքականությունների գնահատումը։

Կենտրոնական բանկը հավատարիմ է ձևավորելու հետազոտական գերազանցության միջավայր, որտեղ գիտական խորությունը և վերլուծական մշակույթը ուղղակիորեն աջակցում են փաստահեն քաղաքականության ձևավորմանը։ Շնորհակալություն ՀԱՀ գործընկերներին արդյունավետ երկխոսության և համագործակցության համար։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: