Սևան խոշորացված համայնքում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

15.04.2026
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29
img
29

Ապրիլի 14-ին Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Սևան խոշորացված համայնքում մեկնարկել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Սևանում կազմակերպված ցուցահանդեսը Կենտրոնական բանկի մարզային թվով 16-րդ նախաձեռնությունն է։

Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 14-ից 21-ը։ Այն ներկայացնում է Հայաստանի դրամաշրջանառության դարավոր պատմությունը՝ ընդգրկելով հարուստ և բազմազան նյութեր։ Ցուցադրության բովանդակությունն ու ներկայացված նմուշների ծավալը գրեթե նույնական են Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոններում ներկայացված ցուցադրություններին։

Ցուցահանդեսը ներառում է նաև ֆինանսական կրթման կարևոր բաղադրիչ՝ ինտերակտիվ և մատչելի ձևաչափով ներկայացնելով Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների լայն շրջանակը։

Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ կենտրոնական բանկի դրամական թողարկումներին և հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից՝ վարկերից, ավանդներից, վճարային քարտերից և ապահովագրական ծառայություններից օգտվելու հիմնական սկզբունքներին։

Կենտրոնական բանկը կարևորում է նման կրթական նախաձեռնությունների իրականացումը՝ որպես հանրության ֆինանսական իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանման և տարածման արդյունավետ միջոց։

 

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: