Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը

04.11.2025
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22
img
22

Նոյեմբերի 1-ին, Կենտրոնական բանկը Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում մեկնարկեց Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Սա ԿԲ դրամագիտական շրջագայության 15-րդ կանգառն է, իսկ Սյունիքի մարզում՝ երրորդը՝ Կապանից և Սիսիանից հետո։

Ցուցադրությունը բաց կլինի նոյեմբերի 1-ից 9-ը։ Այն նպատակ ունի ոչ միայն ներկայացնել Հայաստանի դրամաշրջանառության հարուստ պատմությունը, այլև խթանել ֆինանսական կրթությունը՝ պարզ և մատչելի ձևով ներկայացնելով բանկային և ֆինանսական ծառայությունների օգտագործման սկզբունքները։

Ցուցահանդեսն այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ ԿԲ թողարկած դրամական և հուշադրամային հավաքածուներին, ինչպես նաև Կենտրոնական բանկի գործառույթներին ու ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվելու կանոններին։
Կենտրոնական բանկը կարևորում է նման նախաձեռնությունները՝ որպես կրթական և մշակութային արժեքների տարածման, ինչպես նաև ֆինանսական իրազեկվածության բարձրացման կարևոր գործիք։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: