«Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերին

Առարկան՝ «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» վերաբերյալ

Հարգելի՛ գործընկերներ,

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 377-Ն որոշմամբ հաստատված «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգի» (այսուհետ՝ Կարգ) վերաբերյալ Ձեր կողմից բարձացված հարցադրումների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

  1. Կարգի «Ծանոթագրություններ ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Այլ ապահովվածության արժեք» սյունակում լրացվում է ակտիվի ապահովածություն հանդիսացող երաշխիքների, արժեթղթերի և նմանատիպ այլ գործիքների գումարը:
  2. «Ածանցյալ գործիքների վերաբերյալ» ենթահաշվետվություններում «Ակտիվի տեսակը» և «Պարտավորության տեսակը» սյունակներում Կարգով սահմանված ածանցյալ գործիքների տեսակներից բացի ածանցյալ գործիքների այլ տեսակների ներկայացման համար պետք է լրացնել «այլ ածանցյալ գործիք» տարբերակը: Տվյալ տարբերակը կնախատեսվի հաշվետվությունների լրացման համար նախատեսված ֆայլերում և կտրամադրվի բանկերի ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության կողմից:
  3. «Ծանոթագրություններ պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում չեն ներկայացվում այն պարտավորությունները, որոնք ենթակա են եկամտագրման՝ համաձայն ՖՀՄՍ-ների (օրինակ՝ ակտիվներին վերաբերող շնորհները):
  4. Կարգի 4-րդ կետով սահմանված սկզբունքը պետք է կիրառել նաև այն սյունակների («անվանական տոկոսադրույք/մասնաբաժինը», «Հետհաշվեկշռային հոդվածի տոկոսադրույքը», «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը», «Տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ գործընկերոջ տեսանկյունից(APRC), և «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը՝ բանկի տեսանկյունից») լրացման դեպքում, որտեղ ներկայացվում են տոկոսադրույքները՝ «չի կիրառվում» տարբերակի փոխարեն:
  5. «Միջազգային (զարգացման) վարկային ծրագրեր» սյունակում Կարգի հավելված 6-ով սահմանված միջազգային վարկային ծրագրերի անվանումները լրացնելիս անհրաժեշտ է ծրագրերը ներկայացնել հնարավորինս խորությամբ, օրինակ՝ սյունակում լրացվում է EBRD/TFP/RCA կամ ADB/TFP/IBA, որոնք կազմում են ADB/TFP ծրագրի մաս: Նշված դեպքերի համար համապատասխան փոփոխություններ կնախատեսվեն հաշվետվությունների լրացման համար նախատեսված ֆայլերում և կտրամադրվեն բանկերին ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության կողմից:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Մհեր Աբրահամյան

Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության բանկային համակարգի կարգավորման բաժին
Նազելի Եղոյանին