Կանոնակարգ 4/03-ի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող ներդրումային ծառայություններ մատուցող անձանց

Առարկան՝ Կանոնակարգ 4/03-ի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Վերջին շրջանում ՀՀ ներդրումային ծառայություններ մատուցող անձանցից ստացված Կանոնակարգ 4/03-ի վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ ներկայացնում ենք Կենտրոնական բանկի դիրքորոշումը.

  1. Այն դեպքում, երբ Թիվ 6 հաշվետվության 1-ին աղյուսակում անհրաժեշտ է լրացնել այնպիսի գործարք, որի շրջանակներում ներդրումային ծառայություններ մատուցող անձը գործարք է կնքել միաժամանակ մեկից ավելի անձանց (հաճախորդների և/կամ սեփական) անունից և/կամ հաշվին և անհրաժեշտություն է առաջանում «Ում հաշվին է գործարքը կնքվել» և/կամ «Ում անունից է գործարքը կնքվել» սյունակներում մեկից ավելի ընտրություն կատարել, այս գործարքը ներկայացվում է ինչպես համախմբված՝ մեկ տողով, այնպես էլ առանձին տողերով՝ ըստ յուրաքանչյուր անձի: Ընդ որում՝ համախմբված գործարքի դեպքում «N» սյունակում նշվում է տվյալ գործարքի հերթական համարը, իսկ «Ում հաշվին է գործարքը կնքվել» և «Ում անունից է գործարքը կնքվել» սյունակներում՝ «Համախմբված»: Յուրաքանչյուր անձի համար լրացվող տողերի «N» սյունակը լրացման ենթակա չէ, իսկ «Ում հաշվին է գործարքը կնքվել» և «Ում անունից է գործարքը կնքվել» սյունակներում նշվում է տվյալ անձի համապատասխան կոդը կամ խումբը (ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ):
  2. Այն դեպքում, երբ Թիվ 6 հաշվետվության 2-րդ աղյուսակում լրացման ենթակա ռեպո/հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած են մեկից ավելի տեսակի արժեթղթեր (մեկից ավելի ծածկագիր ունեցող արժեթղթեր) և անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել փոփոխված գործարք, անհրաժեշտ է ներկայացնել գործարքի առարկա հանդիսացող բոլոր արժեթղթերի վերաբերյալ տեղեկությունները՝ առանձին տողերով՝ անկախ տվյալ տեսակի արժեթղթի վերաբերյալ տեղեկությունների փոփոխության հանգամանքից:
  3. Թիվ 10 հաշվետվությունում ներառվող գումարներն անհրաժեշտ է արտահայտել Հայաստանի Հանրապետության դրամով, ընդ որում՝ արտարժույթով արտահայտված գումարները վերահաշվարկվում են հաշվետու օրվա համար Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ ՀՀ դրամի նկատմամբ համապատասխան արտարժույթի հաշվարկային փոխարժեքով` մեկ Հայաստանի Հանրապետության դրամի ճշտությամբ:

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ՝ Մհեր Աբրահամյան

Ֆինանսական համակարգի կարգավորման վարչություն
Արփի
Ղազարյան