Ղեկավարի գրանցման միջնորդագրի ընդունման առցանց համակարգի վերաբերյալ
Հարգելի' գործընկերներ,
Ի լրումն 03.09.2013թ. ուղարկված շրջաբերականի, լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ղեկավարի գրանցման միջնորդագրի ընդունման առցանց համակարգը գտնվում է ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի՝ www.cba.am-ի Ֆինանսական համակարգ և վերահսկողություն բաժնի Ղեկավարների գրանցում ենթաբաժնում:
Մասնավորապես.
Գրանցվող ղեկավարների համար հետևյալ հղումով՝
Ֆինանսական կազմակերպությունների պատասխանատուների համար հետևյալ հղումով՝
Խնդրում ենք 10.10.2013թ.-ից սկսած ղեկավարի գրանցման միջնորդագրերը ներկայումս գործող օրենսդրության համապատասխան Excel ֆորմատով, CBANet համակարգով, Licensing հասցեով ուղարկելուն զուգահեռ ուղարկել նաև վերոնշյալ առցանց համակարգի միջոցով:
Համակարգ մուտք գործելու վերաբերյալ ժամանակավոր դրույթ
Ղեկավարների միջնորդագրերի ընդունման համակարգ (այսուհետև՝ միջնորդագրերի համակարգ) մուտք գործելու համար ՀՀ ԿԲ կայքի համապատասխան էջից անցում է կատարվում միջնորդագրերի համակարգին, որից հետո օգտագործողը ուղեկցվում է նույնացման էջ:
Փորձնական շահագործման ընթացքում այդ էջին դիմելուց, Ձեր էկրանին կտեսն եք զգուշացնող հաղորդագրություն`

Անհրաժեշտ է սեղմել Continue to this website(not recommended) որից հետո անցում կկատարվի ձեր հարցված էջին՝
