ՀՀ կենտրոնական բանկի երկու որոշումների հրապարակման վերաբերյալ
Հայտնում ենք Ձեզ, որ 2006 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 26 (235) գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակվել են`
- «Ապահովագրական գործունեություն իրականացնողի լիցենզավորման, մասնաճյուղերի գրանցման, ապահովագրական գործունեություն իրականացնողների կանոնադրական կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս) կամ փայամասնակցություն ձեռք բերելու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի մասնագիտական որակավորման պահանջները և որակավորման ստուգման կարգը և ապահովագրողի գործունեության երեք տարվա գործարար ծրագրի ներկայացման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 476-Ն որոշումը,
- «Ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ինչպես նաև գործակալի թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը հաստատելու մասին» 2006 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի թիվ 477-Ն որոշումը:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ Կենտրոնական բանկի 2006 թվականի օգոստոսի 1-ի խորհրդի թիվ 476-Ն որոշման 2-րդ կետի համաձայն այդ որոշման ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 180 օրվա ընթացքում ընկած ժամանակահատվածում (2006 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2007 թվականի մայիսի 11-ը) ապահովագրական գործունեություն իրականացնողի ղեկավարները, ակտուարը և գործակալը պետք է տվյալ որոշման Հավելված N 2-ի (ապահովագրական գործունեություն իրականացնողների ղեկավարների, ակտուարի և գործակալի մասնագիտական որակավորման պահանջները և որակավորման ստուգման կարգը) համաձայն անցնեն որակավորման ստուգում:
ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Հովհաննես Գևորգյան