«Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգ»-ի վերաբերյալ պարզաբանումներ
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 28.03.2006թ. 124-Ն որոշման հավելված 4-ով հատատված «Ապահովագրական վկայագրերի հաշվառման և պահպանման կարգ»-ի (այսուհետ` կարգ) վերաբերյալ ապահովագրական ընկերություններից ստացված հարցումներին պարզաբանումներ տալու նպատակով հայտնում ենք հետևյալը.
Ելնելով կարգի տրամաբանությունից վկայագրի ձևաթուղթ է համարվում վկայագրի առաջին էջը, որի վրա պետք է նշվեն վկայագրի սերիան և հերթական համարը: Վկայագրի մյուս էջերը կարող են տպագրվել սովորական, առանց որոշակի պաշտպանվածության տարրեր պարունակող թղթերի վրա, սակայն ապահովագրական ընկերությունը վկայագրի առաջին թերթի (ձևաթղթի) վրա նշում կատարելով, որ վկայագիրը բաղկացած է X քանակության էջից և ապա յուրաքանչյուր հաջորդ էջում նշելով, որ տվյալ էջը հանդիսանում է թիվ … (նշելով տվյալ վկայագրի սերիան և համարը) վկայագրի X-րդ էջը: Այսպիսի վկայագիրը կհամապատասխանի կարգի 2-րդ կետի պահանջին:
Միաժամանակ նշենք, որ ապահովագրական ընկերությունը կարող է տպագրել վկայագրի հավելված, դրա վրա նշելով որ այն հանդիսանում է փոփոխվող թիվ … (նշելով տվյալ վկայագրի սերիան և համարը) վկայագրի հավելվածը: Ապահովագրողը վկայագրի հավելվածում համապատասխան նշում կատարելով կարող է փոփոխություն նախատեսել վկայագրում ապահովադրի (օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նաև ապահովագրված անձի) համաձայնությամբ` նրա (նրանց) կողմից վկայագրի հավելվածի վրա ստորագրությամբ:
ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Հովհաննես Գևորգյան