ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններին
Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին ժամանակներս ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպություններում տեղի են ունեցել խարդախության դեպքեր (այսուհետ՝ հանցագործության դեպքեր), որոնց արդյունքում կազմակերպությունները կրել են կորուստներ: Մասնավորապես առկա է դեպք, երբ կազմակերպության աշխատակիցը, վարկառուներից հավաքագրելով մարման ենթակա վարկերի և տոկոսների գումարները, վարկային կազմակերպության դրամարկղ մուտքագրելու պատրվակով դրանք յուրացրել է:
Հանցագործություններին նպաստող հանգամանքների ուսումնասիրության արդյունքում առաջարկում ենք ուշադրություն դարձնել հետևյալ երկու առանցքային հարցերին.
- վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի կադրային քաղաքականություն.
Առաջարկում ենք մասնաճյուղի գլխավոր հաշվապահի, գանձապահների նշանակումը կատարել կենտրոնացված ձևով՝ հաշվի առնելով նաև մասնաճյուղի կառավարիչի և այլ ղեկավարների հետ փոխկապակցվածությունը, նրանց ֆինանսական վիճակը: - վարկային կազմակերպությունների կողմից գործառնական ռիսկից կորուստների նվազեցման գործիքների կիրառում, կրկնակի հսկողության սահմանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ