«Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 32-ի վերաբերյալ

Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին

Առարկան՝ «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 32-ի վերաբերյալ

Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 716 Ն որոշումով հաստատված կանոնակարգ 32-ով  սահմանված հաշվետվության հետևյալ ձևերը պետք է ներկայացվեն մինչև 2008 թվականի փետրվարի 15-ը.

«Հաշվեկշիռ» թիվ 1,

«Հաշվետվություն Ն11, Ն12, Ն2, Ն3, Ն4 հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ» թիվ 3,

«Հաշվետվություն եկամուտների և ծախսերի վերաբերյալ» թիվ 5,

«Հաշվետվություն ընդհանուր կապիտալի փոփոխության վերաբերյալ» թիվ 9

«Հաշվետվություն տեղի ունեցած, սակայն ապահովագրողին դեռևս չներկայացված պահանջների պահուստի և հավասարակշռման պահուստի վերաբերյալ» թիվ 16:

Կանոնակարգ 32-ով սահմանված մյուս հաշվետվություները պետք է ներկայացվեն մինչև 2008 թվականի հունվարի 15-ը:

Ապահովելու համար ապահովագրական ընկերությունների կողմից ՀՀ ԿԲ ներկայացվող տեղեկատվության համադրելիությունը և վերլուծական նպատակներով այդ տեղեկատվության օգտագործման արդյունավետությունը 2008 թվականի հունվարի մեկին 5300 «Ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվի մնացորդը (նախորդ տարվա զուտ շահույթը/զուտ վնասը) պետք է տեղափոխել 5301 «Նախորդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթ/վնաս» հաշվին:

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան

Ֆինանսական համակարգի քաղաքականության ու վերլուծությունների վարչություն
Գայանե Գասպարյան