Ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ «Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի» վերաբերյալ
Ելնելով վերահսկողական նպատակներից, ինչպես նաև հաշվի առնելով ապահովագրական ընկերություններից ստացված առաջարկությունները ՀՀ Կենտրոնական բանկի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 364 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի» վերաբերյալ հայտնում ենք հետևյալը`
«Հավելված 1»-ի «Փաստաթղթի գլխագիր» (1, 14, 19) աղյուսակում «Փաստաթղթի տեսակը» տողում ավելանում է «Ապահովագրական դեպքի մասին ծանուցում» փաստաթղթի տեսակը`
|
Փաստաթղթի տեսակը |
ապահովագրական պայմանագիր, |
պարտադիր |
«Հավելված 1»-ի «Ֆիզիկական անձ» (3.1, 5.1, 11.1, 18.1), «Լիազորված վարորդի վերաբերյալ տվյալներ» (8.) և «Ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ վարորդի տվյալներ» (17.) աղյուսակների «Մարզ» դաշտում լրացվում է ֆիզիկական անձի բնակության վայրի (ոչ հաշվառման) մարզը:
«Հավելված 1»-ի «Ֆիզիկական անձ» (5.1, 11.1, 18.1) աղյուսակի «Անձնագիր» դաշտում լրացվում են Կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ հաստատված անձը հաստատող փաստաթղթերից որևէ մեկի հերթական համարը: «Ֆիզիկական անձ» (5.1, 11.1, 18.1) աղյուսակի «Մինչև երբ է ուժի մեջ» դաշտը լրացվում է անձը հաստատող փաստաթղթում համապատասխան տվյալի առկայության դեպքում:
«Հավելված 1»-ի «Իրավաբանական անձ» (3.2, 5.2, 11.2, 18.2) և «Օտարերկրյա պետություն» (3.4, 5.4, 11.4, 18.4) աղյուսակների «Գտնվելու վայրը» դաշտում լրացվում է իրավաբանական անձի գլխամասային գրասենյակի գրանցման հասցեն:
«Հավելված 1»-ի «Իրավաբանական անձ» (3.2, 5.2, 11.2, 18.2) և «Օտարերկրյա պետություն» (3.4, 5.4, 11.4, 18.4) աղյուսակների «Գործունեության վայրը» դաշտում լրացվում է իրավաբանական անձի գլխամասային գրասենյակի գործունեության հասցեն:
«Հավելված 1»-ի «Շահառու անձի վերաբերյալ տվյալներ» գլուխ 3-ի տեղեկատվությունը չի լրացվում ցամաքային ավտոտրանuպորտային միջոցների oգտագործումից բխող պատաuխանատվության ապահովագրություն դեպքում, քանի որ պատասխանատվության ապահովագրության դեպքում շահառու անձը նախապես հայտնի չէ:
«Հավելված 1»-ի «Տրանսպորտային միջոց» գլուխ 5-ի աղյուսակ 11-ի «Տեխնիկական անձնագիր», «Թափքի տեսակը», «Շարժիչի համարը», «Թափքի համարը», «VIN կոդը» և «Հզորությունը» դաշտերը լրացվում են տվյալ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրում կամ ժամանակավոր վկայագրում այդ տեղեկությունների առկայության դեպքում:
Հավելված 1-ի 13-րդ կետը գործում է նաև 7-րդ կետի տեղեկատվության լրացման համար, քանի որ 13-րդ կետով սահմանված դեպքում կիրառվող սկզբունքը կիրառելի է նաև 7-րդ կետով սահմանված դեպքի համար (լիազորված վարորդների թիվը 10-ից ավելին լինելու դեպքում):
«Հավելված 1»-ի «Ֆիզիկական անձ» (3.1, 5.1, 11.1, 18.1), «Լիազորված վարորդի վերաբերյալ տվյալներ» (8.) և «Ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ վարորդի տվյալներ» (17.) աղյուսակների «Ռեզիդենտություն» դաշտերը լրացվում են այդ տեղեկությունների առկայության դեպքում:
Ապահովագրական ընկերությունը ապահովագրական դեպքի մասին ցանկացած եղանակով տեղեկանալուց հետո երեք օրվա ընթացքում ռեգիստր տեղեկատվություն է ներկայացնում ծանուցման վերաբերյալ: Այնուհետև՝ ապահովագրական դեպքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի հավաքագրումից հետո երեք օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում ապահովագրական դեպքի վերաբերյալ: «Հավելված 1»-ի «Ապահովագրական դեպքի վերաբերյալ տվյալներ» աղյուսակից առաջ ավելանում է «Ապահովագրական դեպքի մասին ծանուցում» գլուխ հետևյալ բովանդակությամբ`
Ապահովագրական դեպքի վերաբերյալ ծանուցում
Փաստաթղթի գլխագիր
|
Անվանումը |
Նկարագրությունը |
Բնութագիրը |
|
Ապահովագրական ընկերության կոդը |
Լրացվում է ապահովագրական ընկերության կոդը |
պարտադիր |
|
Մասնաճյուղի կոդը |
Լրացվում է մասնաճյուղի կոդը |
|
|
Ռեգիստրի կոդը |
Լրացվում է համապատասխան ռեգիստրի կոդը |
պարտադիր |
|
Փաստաթղթի տեսակը |
ապահովագրական պայմանագիր, |
պարտադիր |
|
Փաստաթղթի ձևավորման ամսաթիվը |
Լրացվում է ներկայացվող փաստաթղթի ձևավորման ամսաթիվը |
պարտադիր |
|
Փատաթուղթն ուղարկելու ամսաթիվը |
Լրացվում է փաստաթուղթը ռեգիստր ուղարկելու ամսաթիվը |
պարտադիր |
Ապահովագրական դեպքի ծանուցման վերաբերյալ տվյալներ
|
Անվանումը |
Նկարագրությունը |
Բնութագիրը |
|
Պայմանագրի համարը |
Լրացվում է ապահովագրական ծանուցումն իրականացնող ապահովադրի պայմանագրի համարը |
պարտադիր |
|
Ապահովագրական դեպքի ծանուցման համարը |
Լրացվում է ապահովագրական դեպքի ծանուցման համարը, ընդ որում ապահովագրական ընկերությունը համարակալում է ծանուցումները` պահպանելով համարների յուրօրինակությունը (ունիկալությունը): |
պարտադիր |
|
Ապահովագրական դեպքի մասին ծանուցում |
Լրացվում է ապահովագրական դեպքի մասին ծանուցման ձևը՝ |
պարտադիր |
|
Ապահովագրական դեպքի մասին ծանուցման ամսաթիվը |
Լրացվում է ապահովագրական դեպքի մասին ծանուցման ամսաթիվը: |
պարտադիր |
|
Ապահովագրական դեպքի մասին ծանուցման ժամը |
Լրացվում է ապահովագրական դեպքի մասին ծանուցման ժամը: |
պարտադիր |
«Հավելված 1»-ի «Ապահովագրական դեպքի վերաբերյալ ընդհանուր տվյալները» աղյուսակում «Պայմանագրի համարը» դաշտից հետո ավելանում է նոր դաշտ՝
|
Ապահովագրական դեպքի ծանուցման համարը |
Լրացվում է համապատասխան ծանուցման համարը: |
պարտադիր |
«Հավելված 1»-ի «Ապահովագրական դեպքի մասնակից ՏՄ վարորդի տվյալներ» (17) աղյուսակի «Վարորդի մեղավորություն» դաշտը լրացվում է մեղավորությունը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Լիգիա Ղազարյան