Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների՝ ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին
Առարկան՝ «Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգի» վերաբերյալ
Հայտնում ենք Ձեզ, որ համաձայն «Ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների հաճախորդների տեղեկատվական համակարգի (ապահովագրական ռեգիստրի) ստեղծման, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների` ապահովագրական ռեգիստրին մասնակցության կարգ»-ի ապահովագրական ընկերությունները ՀՀ կենտրոնական բանկ պետք է ներկայացնեն համապատասխան հաշվետվություններ:
Վերոնշյալի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ 2008 թվականի փետրվարի 1-ից սկսած հաշվետվությունները պետք է ուղարկվեն ՀՀ Կենտրոնական բանկ CBANet ցանցի միջոցով: Մինչ այդ ժամանակահատվածը, ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերությունները ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները կարող են ներկայացնել ինտերնետով` հաշվետվությունների ներկայացման համակարգով առանց էլեկտրոնային ստորագրության կիրառման:
CBANet ցանցին միանալու համար անհրաժեշտ է կնքել համապատասխան պայմանագիր և ներկայացնել ԿԲ միացման հայտ: Այն կազմակերպությունները, որոնք չեն հասցնի միանալ CBANet ցանցին մինչև 2008թ. փետրվարի 1-ը, կգրանցվեն ԿԲ սերվերում և կարող են մուտքագրել իրենց հաշվետվությունները ԿԲ տարածքում տեղակայված տերմինալից: Նույնը վերաբերվում է նաև այն ընկերություններին, որոնք չեն ցանկանում միանալ CBANet ցանցին իրենց տարածքից ու պատրաստ են հաշվետվությունները մուտքագրել ԿԲ-ում տեղակայված տերմինալից: Տվյալ ծառայությունը տրամադրվում է անվճար, սակայն դրա համար նույնպես անհրաժեշտ է գրավոր դիմել ԿԲ և կնքել համապատասխան պայմանագիր:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Լիգիա Ղազարյան