Կանոնակարգ 15-ում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Ուղղված է՝ ՀՀ տարածքում գործող բոլոր վարկային կազմակերպություններին
Առարկան՝ Կանոնակարգ 15-ում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի՛ պարոնայք,
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» թիվ 93Ն որոշմամբ նոր խմբագրույթամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման նախագիծը: Առաջարկում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել Ձեր դիտողությունները և առաջարկությունները ներկայացված նախագծի վերաբերյալ:
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչության պետ՝ Դավիթ Սարգսյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Արմեն Ֆահրադյանին