Հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ
ՀՀ ֆինանսական համակարգի վիճակագրության համադրելիության ապահովման նպատակով, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի մարտի 25-ի թիվ 126 Ն որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում սուբյեկտների ռեզիդենտությունը սահամանվում է համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի մայիսի 14-ի թիվ 173 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և բանկային վիճակագրության ձեռնարկի»:
«Հայաստանի Հանրապետության դրամավարկային և բանկային վիճակագրության ձեռնարկում» ռեզիդենտության որոշման համար հիմք է հանդիսանում ոչ թե սուբյեկտի գործունեության վարչական, այլ տնտեսական տարածքը, ինչը համարվում է այն աշխարհագրական տարածքը, որի շրջանակներում անհատները կարող են ազատ տեղաշարժվել, իսկ ապրանքները և կապիտալը՝ ազատ շրջանառվել: Նշենք նաև, որ տնտեսական տարածքը կարող է տարբերվել երկրի վարչա-քաղաքական տարածքից:
Հետևաբար, «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի իմաստով ՀՀ տարածքում գործող բանկերը Լեռնային Ղարաբաղի սուբյեկտներին (իրավաբանական անձ, անհատ ձեռներեցներ, ֆիզիկական անձ) պետք է դիտարկեն որպես ՀՀ ռեզիդենտներ: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղում գործող բանկերը ՀՀ սուբյեկտներին նույնպես պետք է դիտարկեն որպես ռեզիդենտ:
Մարտին Գալստյան
անուն, ազգանուն
Վիճակագրության վարչության պետ
իրավասու անձի պաշտոնը
Աննա Չիթչյան, Լուսինե Հայրապետյան
շրջաբերականի հետ կապված հարցերը պարզաբանելու համար, նախաձեռնողներ
Աննա Չիթչյան, Լուսինե Հայրապետյան
(անհրաժեշտության դեպքում նաև շահագրգիռ)
Վիճակագրության վարչություն
ստորաբաժանման (ստորաբաժանումների) անվանման մասին նշում, պարզաբանում տալու
Աննա Չիթչյան, Լուսինե Հայրապետյան
իրավասություն ունեցող անձի (անձանց) ա.ա.,