ՀՀ կենտրոնական բանկի սկզբունքը բանկերում վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման վերաբերյալ
Համաձայն «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման կարգի» վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի 28.12.01թ թիվ 13-19/1837 շրջաբերականի ՀՀ Կենտրոնական բանկը, բանկերում վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման ժամանակ առաջնորդվում էր հետևյալ սկզբունքով՝ եթե փոխառուն կամ նրա հետ փոխկապակցված անձինք տարբեր բանկերում ունեն փոխառություններ, ապա տվյալ բանկում այն դասակարգվելու է ըստ մնացած արձանագրված ամենախիստ դասի:
Հայտնում ենք Ձեզ, որ այսուհետ ՀՀ Կենտրոնական բանկը չի առաջնորդվի վերը նշված սկզբունքով, այլ առաջնորդվելու է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 01.07.2003թ թիվ 1 պաշտոնական պարզաբանմամբ, այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը բանկային համակարգի կողմից միևնույն փոխառուին տրամադրված վարկերը և այլ դեբիտորական պարտքերը պետք է դասակարգեն միասնական ամենախիստ դասով՝ առաջնորդվելով.
- տվյալ փոխառուին բանկերի կողմից տրված փոխառությունների ժամկետանց օրերի քանակի վերաբերյալ վարկային ռեգիստրից և վարկային բյուրոներից ստացված տեղեկատվությամբ՝ համաձայն ակտիվների դասակարգման կարգի 3.11 կետի օբյեկտիվ չափանիշների,
- այս կամ այն փոխառուի անհատական վարկի դասը խստացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողության ծառայության սուբյեկտիվ կարծիքով:
Հարգանքով՝ Դավիթ Սարգսյան
Սույն գրության հետ կապված հարցերով կարող եք դիմել
Ֆինանսական համակարգի քաղաքականության և վերլուծությունների վարչություն
Մհեր Աբրահամյանին