Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից օրենքով սահմանված կարգով արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու և խախտումների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու կարգի վերաբերյալ

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից իր վերահսկողության ներքո գտնվող կազմակերպություններում (այսուհետ՝ Վերստուգվող անձինք) հեռակա և տեղերում ստուգումներ իրականացնելու ընթացքում արձանագրված խախտումները առավել արդյունավետ և օբյեկտիվ քննարկելու նպատակով, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը նախաձեռնել է արձանագրված խախտումների մասին Վերստուգվող անձանց, նրանց ղեկավարներին, աշխատակիցներին և/կամ մասնակիցներին ծանուցման միջոցով տեղեկացնելու և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կամ Լիցենզավորման և վերասկողության հանձնաժողովի նիստում դրանք քննարկելու ընթացակարգ:

Այսուհետ արձանագրված խախտումներով վարույթ սկսելու մասին Վերստուգվող անձինք նրանց ղեկավարները, աշխատակիցները և/կամ մասնակիցները կտեղեկանան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչության պետի կողմից ստորագրված ծանուցման միջոցով՝ որին կկցվի խախտման արձանագրությունը: Ծանուցմամբ նկարագրվելու է արձանագրված խախտումը և խախտում թույլ տված  Վերստուգվող անձին, նրա ղեկավարին, աշխատակցին և/կամ մասնակցին առաջարկվելու է ներկայացնել գրավոր բացատրություններ և առաջարկություններ և միաժամանակ իրավունք է վերապահվելու ներկայանալ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կամ Լիցենզավորման և վերասկողության հանձնաժողովի նիստին և վարույթի քննարկման ընթացքում ներկայացնել բացատրություններ և առարկություններ: 

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերասկողության հանձնաժողովում կամ խորհրդի նիստին վարույթի քննարկմանը ներկայանալը հանդիսանում է իրավունք այլ ոչ թե պարտականություն:

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք նաև հետևյալ հանգամանքի վրա: Այն դեպքերում երբ խախտում թույլ տված Վերստուգվող անձը, նրա ղեկավարը, աշխատակիցը և/կամ մասնակիցը որոշել են օգտագործել իրենց իրավունքը, ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կամ Լիցենզավորման և վերասկողության հանձնաժողովի նիստին վարույթի քննարկմանը ներկայանա Վերստուգվող անձի գործադիր տնօրենը կամ տվյալ ուղղությունը ղեկավարող գործադիր տնօրենի այն տեղակալը, որը կարող է քննարկման ընթացքում հստակ պարզաբանումներ և առաջարկվող հնարավոր լուծումների վերաբերյալ պատասխաններ տալ կամ պատասխանտվության ենթակա կողնկրետ ղեկավարը՝ վերջինիս պատասխանտվության ենթարկելու դեպքում՝ իսկ ղեկավարի, աշխատակցի կամ մասնակցի դեպքում՝ անձամբ:

Այն դեպքերում, երբ խախտում թույլ տված անձի փոխարեն՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կամ Լիցենզավորման և վերասկողության հանձնաժողովի նիստում վարույթի քննարկմանը պետք է ներկայանա լիազորված անձ (այդ թվում, գործադիր տնօրենի տեղակալ կամ փաստաբան), ապա վերջինս պետք է ներկայացնի լիազորագիր: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում, սակայն անհարժեշտ է, որ այն հաապատասխանի գործող օրենսդրության պահանջներին:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի կամ Լիցենզավորման և վերասկողության հանձնաժողովի նիստին մասնակցելու համար ներկայացած անձինք, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վարչական շենք մուտք գործելու համար պետք է իրենց հետ ունենան և ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և ստացված ծանուցումը կամ դրա պատճենը:

Հարգանքներով՝ Արթուր Ջավադյան

Սույն գրության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել
ՀՀ Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության Ֆինանսական համակարգի վերահսկողության
իրավական սպասարկման 2-րդ բաժնի պետ Վազգեն Մնացականյանի
ն